Քանդակներ՝ մետաղալարերից
Ոչ ավանդական մեթոդներով աշխատող կորեացի քանդակագործ Պակ Սին Մոն բավականին մեծ ճանաչում է ձեռք բերել՝ ստեղծելով անսովոր, մետաղական քանդակներ: Նա քանդակները ստեղծում է ալյումինե մետաղալարերից, որոնք ձգվում են մի քանի տասնյակ մետր: Այս մասին գրում է doramakun.ru կայքը:
Մետաղալարերից ստեղծված քանդակները գրավիչ են, զարմացնող, դիտողը գեղագիտական հաճույք է ստանում: Առաջին հերթին կորեացու աշխատանքները զարմացնում են իրենց մանրամասն մշակված դետալներով, եթե մարդու քանդակ է, նկատելի են մարմնի ծալքերը: Վարսերը, հագուստը նույնպես մետաղից են, բայց թվում են շատ թեթև: Վարպետը մանրամասն մշակում է քանդակի դեմքը: Այս ամենի արդյունքում «երկաթե կինը» իրականում կենդանի տպավորություն է թողնում:
Նա նաև նկարներ է ստեղծում մետաղալարերից: Սին Մոնի դիմանկարներն աչքի են ընկնում իրենց եթերայնությամբ, թեթևությամբ, չնայած ստեղծված են մի քանի հարյուր հազար փոքրիկ անցքերից:
Արվեստի գործերը ստեղծելու համար վարպետը օգտագործում է մետաղե բազմաշերտ ցանց: Յուրքանչյուր նոր շերտ դրվում է նախորդի վրա, ինչի շնորհիվ պատկերը ձեռք է բերում ծավալայնություն: Որպեսզի չվնասի նկարը՝ ամեն մի քայլ նա շատ զգուշությամբ է կատարում:
Աշխատանքը սկսելու համար նա ապագա նկարի ուրվագծերը նախագծում է մետաղալարե կաղապարի վրա և կողմնորոշվում դրանով՝ ճարպկորեն կիրառելով մկրատը կամ հարթաշուրթը, կտրելով ավելորդ հատվածները: Արդյունքում փոքրիկ ճեղքեր են ազատվում, հենց դա էլ բերում է պատկերի ավարտուն տեսքին:
Պակ Սին Մոն արդեն յոթ տարի է այս տեխնիկայով է աշխատում: Ամեն տարի ինչպես Ասիայի, այնպես էլ Եվրոպայի ժամանակակից արվեստի հայտնի պատկերասրահները գրկաբաց ընդունում են տաղանդավոր վարպետի ցուցադրությունը: Արվեստի նման տեսակը շատ անսովոր է, նաև գրավիչ: Առաջին ցուցադրությունից հետո կորեացի վարպետի աշխատանքները երկրպագուների մեծ բանակ է ձեռք բերել: