Ժերար Դեպարդիեն կերտել է Ստալինի կերպարը
Ֆրանսիացի հայտնի դերասան Ժերար Դեպարդիեն ավարտել է աշխատանքը Իոսիֆ Ստալինի կերպարի վրա: «ՏԱՍՍ» լրատվական գործակալությունը գրում է, որ այս մասին նա հայտնել Է ֆրանսիական Journal du Dimanche շաբաթաթերթում հրապարակված հարցազրույցում:
« «Ստալինի բազմոցը» կինոնկարում ես կատարում եմ առաջնորդի դերը, որի կերպարը շատ հեռու է այն բանից, ինչպես որ այն սովորաբար ներկայացնում են գրքերում: Ֆիլմում նա գիտակցում Է, որ ոչ ﬕայն ուրիշներն են իրենից վախենում, այլև նա ինքն է սկսում վախենալ իրենից: Իմ կարծիքով՝ Ֆանի Արդանը՝ որպես ռեժիսոր, ստեղծել Է ﬕ ֆիլմ-օպերա. այնտեղ հենց սկզբից վերցվում է շատ բարձր նոտա, որը պահպանվում է ﬕնչև դրա ավարտը»,- ասել Է դերասանը:
Ֆիլﬕ հիմքում ընկած է ֆրանսիացի գրող Ժան Դանիել Բալտասատի համանուն վեպը, որը 2013 թվականին հրատարակվել Է Ֆրանսիայում: Ավան-պրեﬕերան արդեն կայացել Է Լիսաբոնում՝ տեղական կինոփառատոնում. այս քաղաքի ընտրությունը կապված Է այն բանի հետ, որ գրեթե բոլոր նկարահանուﬓերն անցել են հենց Պորտուգալիայում: