ՆԱՄ-ում կհնչեն ՀՀ ԶՈՒ պահեստազորի փոխգնդապետ Նոնա Պողոսյանի ստեղծագործությունները
Նոյեմբերի 15-ին «Նարեկացի» արվեստի միությունում տեղի կունենա Նոնա Պողոսյանի «Ծանրության կենտրոն» խորագիրը կրող հեղինակային գրական-երաժշտական երեկոն: Արվեստի կենտրոնից Panorama.am-ին տեղեկացրին, որ երեկոյի ընթացքում կհնչեն բանաստեղծուհի, ՀԳՄ անդամ, ՀՀ ԶՈՒ պահեստազորի փոխգնդապետ Նոնա Պողոսյանի ստեղծագործությունները՝ նվիրված հայկական բանակին, զինվորներին, ապրիլյան պատերազմին և մերօրյա հերոսներին:
Ասմունքով կներկայանան բանաստեղծուհի Նոնա Պողոսյանը և Երևանի պետական կամերային երաժշտական թատրոնի դերասան Մարատ Խաչատրյանը, իսկ երաժշտական համարներով հանդես կգա երգահան, հեղինակ-կատարող Էդուարդ Զորիկյանը:
Մուտքն ազատ է:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա