Օրենքի նախագիծը բխում է հասարակական արձագանքից. Վ. Սարգսյան
Այս օրենքի նախագիծը բխում է հենց այն հասարակական արձագանքից, որ մենք տեսանք ապրիլյան իրադարաձություններին,- Ազգային ժողովում զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին օրենքի նախագծի քննարկման ժամանակ ասաց պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը:
Նրա խոսքով՝ դասական քաղաքականության մշակման ձև է, երբ կառավարությունը, պատգամավորները տեսնելով, թե ինչ է ցանկանում հասարակությունը, փորձում են դրան տալ կազմակերպված ինստիտուցիոնալ որոշակի բնույթ:
«Երբ որ այս օրերին բանավեճում հաճախ հնչում է հարց՝ թե ո՞վ է թույլ տվել առանց ինձ հարցնելու իմ գրպանից և այլն…, պարզ է, որ դա կարող է թույլ տալ միայն օրենքով սահմանված կարգով Սահմանադրությամբ նախատեսված դեպքերում Ազգային ժողովը, կամ հանրաքվեի միջոցով կայացված որոշումը: Մեզ մոտ պարտադիր վճարները, հարկերը տուրքերը միշտ սահմանվել են Ազգային ժողովի կողմից ընդունված օրենքով և սա բացառություն չէ»,- ասաց Վիգեն Սարգսյանը:
Հարակից հրապարակումներ`
- Վիգեն Սարգսյան. «Ոչ, հնարավոր չեմ համարում, որ այս հարցը լուծվեր բյուջեի ծախսից»
- Ես պլանավորում եմ շատ ավելին վճարել հիմանդրամին, որովհետև հավատում եմ դրան. Վիգեն Սարգսյան
- Պաշտպանության նախարար. Ես հասկանում եմ՝ վստահության խնդիր կա
- Մեր օրենսդրությամբ ցանկացած հիմնադրամից կարելի է հաշվետվություն պահանջել. Վիգեն Սարգսյան
- Համերգը մեր քարոզչական բաղադրիչի անբաժան մասն է.. Վիգեն Սարգսյան
- Վիգեն Սարգսյանը՝ Բագրատյանին. Ես պատրաստ եմ Ձեզ հետ երկար ճանապարհ անցնել
- Առաջարկելով այս օրենքի նախագիծը՝ ես չէի կարող ունենալ որևէ շահադիտական ձգտում. Վիգեն Սարգսյան
Լրահոս
Տեսանյութեր
ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում