«Ռոստելեկոմը» մրցանակ է շնորհել ֆիթնես հավելված մշակած թիմին
Նոյեմբերի 10-ից 11-ը Նորարարական լուծումների և տեխնոլոգիաների կենտրոնի (ISTC) նորաբաց գրասենյակում անցկացվել է «Smarter Armenia’ 16» հեքեթոնը, որի շրջանակներում «Ռոստելեկոմի» կողմից սահմանված մրցանակին է արժանացել Ֆիթնես հավելված մշակած «Triple-E» թիմը։
«Ռոստելեկոմի» հասարակայնության հետ կապերի ծառայության փոխանցմամբ՝ հավելվածը հնարավորություն է տալիս ընտրելու համապատասխան տեսաձայնագրություններ՝ ելնելով մարմնի կառուցվածքից, սեռից, քաշից և այլ առանձնահատկություններից։ Հետագայում նախատասվում է հավելվածը ներառել «Ռոստելեկոմի» Սմարթ հեռուստատեսության Հավելվածներ բաժնում։
Աղբյուրը գրում է, որ Հեքեթոն երկօրյա մրցույթը հնարավորություն է ընձեռել երիտասարդ հայ սկսնակների ու ծրագրավորողների ոչ միայն մշակելու լուծումներ առողջապահության, հեռահաղորդակցության և ֆինանսական ոլորտներում, այլ նաև ծանոթանալու IBM Bluemix ամպային լուծումներին և IBM Watson-ին, ստեղծելու նոր ինովացիոն լուծումներ կամ բարելավելու իրենց կողմից արդեն իսկ մշակված լուծումները IBM տեխնոլոգիաների միջոցով:
Հաղթողները մրցանակ են ստացել հետևյալ 5 անվանակարգերում՝
• «Լավագույն լուծում հեռահաղորդակցության ոլորտում» անվանակարգում հաղթող է ճանաչվել «Triple-E» թիմը՝ արժանանալով 1000 ԱՄԴ մրցանակ Ռոստելեկոմի կողմից:
• «Լավագույն լուծում ֆինանսական ոլորտում»՝ անվանակարգի հաղթողն է եղել «Finely» թիմը: «Finely»-ին Արդշինբանկի կողմից ստացավ 1000 ԱՄԴ մրցանակ:
• «Լավագույն լուծում առողջապահության ոլորտում» անվանակարգի համար Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամը և Ինգո Արմենիա ապահովագրականը 1000 ԱՄԴ մրցանակ են հանձնել «Yamaka» թիմին:
• Հատուկ մրցանակ IBM BlueMix-ի կիրառմամբ ամենանորարար լուծման համար անվանակարգում ISTC -ի կողմից 500 ԱՄԴ մրցանակ է ստացել «ArmSol» թիմը:
• IBM Watson-ի և BlueMix-ի լավագույն կիրառման համար hատուկ մրցանակի են արժանացել 2 թիմ՝ Worst ever team-ը և ArmSol-ը: Վերջիններիս հնարավորություն է ընձեռնվել միանալ IBM Global Entrepreneur ծրագրին և ստանալ 120,000 ԱՄԴ կրեդիտ` ամպային ծառայությունից օգտվելու համար։
«Smarter Armenia ’16»-ին մասնակցել են 13 սկսնակ թիմեր, որոնք մշակել էին ֆիտնես chatbot-երից սկսած մինչև աուտիզմ ունեցող երեխաների համար նախատեսված լուծումներ:
Հեքեթոնի հաղթողները որոշվել են ժյուրիի գնահատման արդյունքում, որի կազմում էին ներկայացուցիչներ «ՋԻԷՆՍԻ-ԱԼՖԱ» (Ռոստելեկոմ Արմենիա), Արդշինբանկ, Ինգո Արմենիա ապահովագրական, IBM և Գրանատուս Վենչուրսի ընկերություններից։