Վիգեն Սարգսյանը՝ Բագրատյանին. Ես պատրաստ եմ Ձեզ հետ երկար ճանապարհ անցնել
«Եթե Դուք՝ որպես ԱԺ պատգամավոր, առաջարկեք մտցնել նվազագույն աշխատավարձ յուրաքանչյուր ժամկետային զինծառայողի համար, ես պատրաստ եմ Ձեզ հետ երկար ճանապարհ անցնել՝ այդ փողը և որոնելու, և վճարելու առումով»:
Այսպես արձագանքեց պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը պատգամավոր Հրանտ Բագրատյանի հարցին, թե ինչու պետությունը պարտադիր զինծառայություն անցնողներին աշխատավարձ չի վճարում:
Նախարարը խոստովանեց, միայն երջանիկ կլինի, եթե զինծառայողն իմանա, որ ինքը կամ իր ընտանիքը ծառայության ընթացքում ստանում են նվազագույն 55 հազար դրամը, որը թույլ կտա որոշ խնդիրներ լուծել:
«Եթե դուք դա անեք, պարոն Բագրատյան, ես կարծում եմ, մեծ ոգևորությամբ համահղիանակ կլինեմ: Մնում է միայն աղբյուրը գտնենք, բյուջեում կամ որևէ այլ տեղ»,-ասաց նախարարը:
Ինչ վերաբերում է պատգամավորի հարցին, թե ինչո՞ւ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցմամբ չի զբաղվում աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը, պաշտպանության նախարարը նշեց, որ խոսքը ոչ թե սոցիալական նպաստի, այլ ապահովագրական վճարի մասին է:
«Նպաստը ենթադրում է սոցիալական բաղադրիչ, իսկ այս վճարը, այնուամենայնիվ ենթադրում է այլ մոտեցում: Մենք ոչ թե վճարում ենք որևէ մեկին, որովհետև նա մահացել է, այլ մենք վճարում ենք այն զինծառայողին, որը գնացել է առաջնագիծ, մարտական խնդիր կատարելիս զոհվել է թշնամու գնդակից կամ այդ պայմաններում իրենից չկախված հանագամանքներում: Այս քաղաքականությունը միտված է ասելու, որ այն զինծառայողը կամ կամավորը, ով գնացել է , չմտածելով անգամ իր կյանքի մասին,մարտի դաշտում կարողացել է իր ծառայությունը բերել հայրենիքին, հայրենիքը պատրաստ է կանգնել նրա կողքին»,-մանրամասնեց Վ. Սարգսյանը:
Նախարարը նշեց՝ այո, խոսքը ապահովագրության մասին է, ռիսկն այն է, որ ռազամական գործողություններ կան:
Դիվանագետ, միջազգայնագետ Սարգսյանը խոստովանեց, որ տնտեսագետ պատգամավորի կողմից հարկերի ու պարտադիր վճարների՝ օրենքով սահմանված տարբերություններին չի տիրապետում, ասաց՝ անպայման կկարդա:
«Բայց պարտադիր վճարը տարբերվում է հարկից, քանի որ այն ուղղված է կոնկրետ խնդրի լուծմանը, այլ ոչ թե ընդհանուր բյուջեի ձևավորվմանը»,-ասաց նա:
Հարցին, թե ինչու են գնացել հիմնադրամի ստեղծման ճանապարհով, նախարարը պատասխանեցց. «Բյուջեի մասին օրենքով մենք ունենք շատ հստակ սահմանափակում: Օրինակ, կուտակված միջոցները մենք չենք կարող տեղափոխել մյուս տարի: Տարվա վերջին մենք դրանք վերադարձնում ենք պետբյուջե, հաջոդ տարվա բյուջեում նորից՝ զրյոից գրում ենք: Հաշվի առնելով, որ նման դեպքերը կարող են կուակային էֆեկտ ունենալ 20 տարվա մեջ, շատ դժվար է լինելու հաշվել 20-րդ տարում այդ տողի մեծությունը: Իսկ այս ձևով մենք կարող ենք միջոցները կուտակել, կառավարել»:
Նախարարի խոսքին արձագանքեց Բագրատյանը: Ասաց, առաջարկում է ոչ թե նվազագույն, այլ միջին աշախատավարձ ժամկետային զինծառայողներին: Միջոցներ գտնելու համար էլ հիշեց.
«44 միլիոն ֆինանսների նախարարությունը ծախսել է, կենտրոն է սարքել, ձեզ վատ եք զգում: Բա Կենտրոնական բանկի 150 միլիո՞նը, հազար ավելի մեքենա՞ն»:
Վ. Սարգսյանը հույս հայտնեց, որ Բագրատյանի նշած թվերի հետևում հաշվարկներ կան, ու այդ միջոցներով զինծառայողների միջին աշխատավարձի, զինծառայողներ պահելու խնդիր է լուծվում:
«Եթե դուք նման հաշվարկներ ներկայացնեք, ես իրոք, պատրաստ եմ այդ հաշվարկի վրա աշխատել»,-ասաց նախարարը, հիշեցնելով, որ այսօր միջին աշխատավարձ են վճարում պայմանագրային շարքային զինծառայողներին, որը բավականին լուրջ վճարում է:
Հարակից հրապարակումներ`
- Առաջարկելով այս օրենքի նախագիծը՝ ես չէի կարող ունենալ որևէ շահադիտական ձգտում. Վիգեն Սարգսյան
- ԱԺ-ում Վիգեն Սարգսյանը ներկայացրեց զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին նախագիծը
- Վ. Սարգսյանը ՀՀ Նախագահին զեկուցել է զոհված զինծառայողների ընտանիքներին աջակցության ծրագրի մեկնարկի մասին
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան