Կառլո Անչելոտտի. «Երբեք պատմությանս դեմ չեմ գնա»
Մյունխենի «Բավարիայի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտտին բացառել է «Ինտերը» գլխավորելու տարբերակը: 57-ամյա մասնագետի խոսքերով` դա անհնար է «Միլանի» հետ ունեցած կապի պատճառով: Այս մասին տեղեկացնում է «Sport Express»-ը:
«Ես երբեք չեմ գլխավորի «Ինտերը» և երբեք իմ պատմությանը դեմ չեմ գնա: Ֆրանսիայում մարզել եմ ՊՍԺ-ն, Իտալիայում` «Միլանը»: Իհարկե, հարգում եմ «Ինտերին» և «Մարսելին», սակայն երբեք չեմ մարզի այդ թիմերը, ինչպես, օրինակ, չեմ վերադառնա Իսպանիա և չեմ աշխատի «Ատլետիկոյում»` «Ռեալի» հետ աշխատելուց հետո»,- նշել է Անչելոտտին:
Լրահոս
Տեսանյութեր
ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում