Հանձնարարվել է խստորեն ստուգել գազալցակայանների և բենզալցակայանների գործունեությունը
ԱԻ նախարար Արմեն Երիցյանը պետական հրդեհային և տեխնիկական անվտանգության տեսչության պետ Ա. Մկրտչյանին հանձնարարել է ստուգումներ անցկացնել Երևան քաղաքի բոլոր բենզալցակայաններում և գազալցակայաններում:
Հերթական ամենշաբաթյա խորհրդակցության ժամանակ նա հանձնարարել է խախտումներ հայտնաբերելու դեպքում պետք է անմիջապես արձանագրություն կազմել տվյալ կայանի աշխատանքների դադարեցման վերաբերյալ:
ԱԻՆ հասարակայնության հետ կապերի վարչության հաղորդմամբ, Ա. Մկրտչյանը նշել է, որ բենզա և գազալցակայանները տեսչության ուշադրության կենտրոնում են, փորձագետներն անմիջապես կանցնեն հանձնարարականի կատարմանը և հնարավորինս սեղմ ժամկետում կներկայացնեն տարված աշխատանքների արդյունքները:
Հիշեցնենք, որ նոյեմբերի 12-ին հրդեհ էր բռնկվել է Հերացի փողոցի թիվ 2/5 հասցում՝ «CPS» ՍՊԸ-ին պատկանող բենզալցակայանում: Այրվել էր բենզալցակայանում կայանված «ԶԻԼ-130» մակնիշի պետհամարանիշի ավտոմեքենան ամբողջությամբ, բենզալցակայանի ռեզերվուարում պահեստավորած մոտ 9 տ. 600լ բենզին, բենզալցակայանի 2 հաշվիչ ամբողջությամբ, մասամբ 2 աշխատասենյակ՝ մոտ 50 քմ, տանիքի ծածկը, պատուհաններ, դուռ:
Տարբեր աստիճանի այրվածքներով «Թիվ 1 համալսարանական կլինիկա» է հոսպիտալացվել «ԶԻԼ-130» մակնիշի ավտոմեքենայի վարորդ Հ. Թ.-ը: Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության:
Բենզալցակայանի աշխատակից Զ. Ա.-ը (ծնվ. 2000թ.) դեմքի շրջանում ստացել է այրվածքներ, ում բժիշկները տեղում ցուցաբերել են համապատասխան բուժօգնություն: