Գերմանիայի հավաքականի ֆուտբոլիստներին հյուրընկալել է Հռոմի պապը
Աշխարհի 2018 թ. առաջնության ընտրական փուլում Սան-Մարինոյի ֆուտբոլի ազգային հավաքականի նկատմամբ 8:0 հաշվով տոնած հաղթանակից հետո Գերմանիայի հավաքականի ֆուտբոլիստները հանդիպել են Հռոմի պապ Ֆրանցիսկոսի հետ:
Աշխարհի գործող չեմպիոնի խաղացողներն իրենց ինքնագրերով մարզաշապիկ են նվիրել Հռոմի պապին: Այս մասին տեղեկացնում է «Die Mannschaft»-ը:
Հավելենք, որ նոյեմբերի 15-ին Գերմանիայի ընտրանին ընկերական հանդիպում կանցկացնի Իտալիայի հավաքականի հետ:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան