Մաքսիմ Սաֆարյանը Ռուսաստանի հավաքականին ոսկե մեդալ է պարգևել
Շվեդիայում անցկացված հունահռոմեական ըմբշամարտի «Haparanda Cup» միջազգային մրցաշարում Ռուսաստանի հավաքականը նվաճել է 2 ոսկե, 1 արծաթե և 1 բրոնզե մեդալ: Այս մասին տեղեկացնում է «Риа Новости»-ն:
Հարևան երկրի հավաքականի կազմում մեդալներից երկուսը նվաճել են հայ ըմբիշները: 98 կգ քաշային կարգում ոսկե մեդալակիր է դարձել Մաքսիմ Սաֆարյանը, իսկ 59 կգ քաշայինների պայքարում Արկադի Կիրակոսյանը դարձել է արծաթե մեդալակիր:
Լրահոս
Տեսանյութեր
ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում