5 մեդալ` աշխարհի առաջնությունից
Բուլղարիայի Սոֆիա քաղաքում ավարտվեց սամբոյի 2016 թ. աշխարհի առաջնությունը: Եռօրյա գոտեմարտերի ժամանակ ասպարեզ մտած տասներկու հայ մարզիկներից 5-ն արժանացան մեդալների: Այս մասին տեղեկացնում է Հայաստանի սամբոյի ֆեդերացիայի լրատվության բաժինը:
Մասնավորապես` Ասյա Լալազարյանը (48կգ), Տիգրան Կիրակոսյանը (52կգ), Մաքսիմ Մանուկյանը (57 կգ) և Դավիթ Գրիգորյանը (82 կգ) Հայաստանի համար նվաճեցին բրոնզե մեդալներ, իսկ մարտական սամբոյում հանդես եկող Վաչիկ Վարդանյանը (68 կգ) գերազանց անցկացնելով բոլոր գոտեմարտերը` պարտվեց միայն եզրափակչում և արժանացավ արծաթե մեդալի: