Ադրբեջանի հավաքականը մեկնել էր ֆուտբոլ խաղալո՞ւ, թե բիզնեսով զբաղվելու
Աշխարհի 2018 թ. առաջնության ընտրական փուլում Ադրբեջանի ֆուտբոլի ազգային հավաքականը խոշոր` 0:4 հաշվով զիջել էր Հյուսիսային Իռլանդիայի հավաքականին, սակայն կարծես թե ընտրանին Բելֆաստ էր մեկնել բոլորովին այլ նպատալով:
Ինչպես տեղեկացնում է «Sky Sports»-ը, պարտության հետ կարծես թե համակերպված ադրբեջանցիները Բելֆաստից բերել են 14,000 եվրո արժողությամբ 8 հեռուստացույց: Ադրբեջանի ֆուտբոլային ասոցիացիան անգամ վարձակալել է հատուկ միկրոավտոբուս` ապրանքը մինչև օդանավակայան հասցնելու համար:
Հավելենք, որ Ադրբեջանի հավաքականը 4 խաղում վաստակել է 7 միավոր և C խմբի մրցաշարային աղյուսակի 3-րդ հորիզոնականում է: