ՆԱՄ-ում բացվելու է Հայկ Մելքոնյանի «Մոռացված իրերի աշխարհ» խորագրով ցուցահանդեսը
«Նարեկացի» արվեստի միությունում տեղի կունենա Հայկ Մելքոնյանի «Մոռացված իրերի աշխարհ» խորագիրը կրող անհատական ցուցահանդեսը: Այս մասին Panorama.am-ին տեղեկացրեցին արվեստի միությունից:
Հեղինակը «Մոռացված իրերի աշխարհ» խորագրի ներքո ներկայացնում է նկարներ, որոնք պատմում են հին և մոռացված իրերի մասին: Սա Հայկ Մելքոնյանի՝ 4 մասից բաղկացած ցուցահանդեսի վերջին մասն է:
Ավելի վաղ «Նարեկացի» արվեստի միությունում ներկայացվել են հեղինակի «Քարացած ժամանակ», «Մի դիմանկարի պատմություն», «Իմ երազների աշխարհը» խորագրերով ցուցահանդեսները:
Հարակից հրապարակումներ`
- Լուսանկարիչ Հայկ Մելքոնյանի երազների աշխարհը՝ ՆԱՄ-ում
- «Հայաստանի իրական հարստությունը»՝ Հայկ Մելքոնյանի լուսանկարներում