Դեկտեմբերի 15-ից հակաբիոտիկները կվաճառվեն դեղատոմսով. Սերգեյ Խաչատրյան
Հակամանրէային դեղերի պատշաճ կիրառման համաշխարհային շաբաթը ﬔկնարկեց այսօր` «Հակամանրէային դեղեր. կիրառել պատշաճ» խորագիրը կրող քարոզարշավով։
Այսօր լրագրողների հետ հադնիպմանն առողջապահության նախարարի տեղակալ Սերգեյ Խաչատրյանն ասաց, որ աշխարհում հանրային առողջապահական խնդիր է դարձել հակաբիոտիկների կամ հակամանրէային դեղերի ոչ ճիշտ և աննպատակային օգտագործումը:
«Հակաբիոտիկների ոչ պատեհ նշանակումը կարող է բերել շատ բարդ իրավիճակի: Յուրաքանչյուր հակաբիոտիկի նշանակման համար լրջագույն հետազոտություն և հիմնավորվածություն պետք է լինի: Բակտերիալ վարակների բուժման համար հակամանրէային դեղերի լայն կիրառումը մանրէների մոտ առաջացնում է այդ դեղերի նկատմամբ կայունության զարգացում և հանգեցնում է դրանց ազդեցության արդյունավետության նվազման: Արդյունքում զարգանում են դեղակայուն ձևերով վարակիչ հիվանդություններ, որոնց հետևանքներն են՝ հիվանդության աճը, երակարաձգված ընթացքը և մահացության բարձր մակարդակը»,-ասաց փոխնախարարը:
Նա հայտնեց, որ դեղերի մասին նոր օրենքով հակաբիոտիկների շրջանառությունը կկանոնակարգվի և դրանք կվաճառվեն միայն դեղատոմսով. «Դեկտեմբերի 15-ից հետո, երբ օրենքը կմտնի ուժի մեջ, հակաբիոտիկների դուրսգրումը դեղատոմսով չիրականացնելու դեպքում տույժեր, տուգանքներ են նախատեսված։ Օրենքից զատ պետք է նաև վարքագծային փոփոխություն լինի»:
Հայաստանում առողջապահության համաշխարհային կազմակերպության ներկայացուցիչ Եգոր Զայցևի խոսքով՝ հակամանրէային դեղերը անհիﬓ օգտագործում են ոչ ﬕայն մարդիկ, այլև դրանք կիրառվում են գյուղատնտեսության ﬔջ՝ որպես աճի խթանիչ. «Գյուղատնտեսության ոլորտում դրանք պետք է կիրառել ﬕայն կենդանիներին բուժելի նպատակով, այն էլ՝ անասնաբույժի անﬕջական հսկողության պայմաններում: Հակաբիոտիկներ օգտագործվում են նաև մրգերի աճեցման համար, ձկնաբուծության ոլորտում։ Իհարկե օգտագործում են փոքր չափաբաժիններով, բայց հասնում են մեր օրգանիզմ և դրանց նկատմամբ կայունություն ձևավորում»:
ԱՆ հանրային առողջության բաժնի պետ, հակաբիոտիկների այզգային ռազմավարության համակարգող Քրիստինա Գյուրջյանը հավելեց, որ այս շաբաթվա ընթացքում հատուկ ձևավորված թիմերը, որոնց մեջ են մտնում համաճարակաբան, կլինիկական բժիշկ, դեղագետ, կայցելեն բժշկական հաստատություններ, դեղագետների, բժիշկների, անասնաբուժության ոլորտի մասնագետների և նրանց հետ խորհրդատվություն կանցկացնեն: Բնակչության իրազեկումն էլ տեղի կունենա զանգվածային լրատվամիջոցներով»:
Հիշեցնենք, որ բժշկի կոնսուլտացիան տաս հազար դրամի կարգի է: Այսպիսով՝ հանաբիոտիկ գնելու համար սպասենք հերթեր պոլիկլինիկաներում:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա