Ջեյմս Ապատուրայ. ՀՀ-ՆԱՏՕ հարաբերությունները բավականին վստահելի են և երկարաժամկետ
«Հայաստանն ու ՆԱՏՕ-ն շատ կայուն և վստահելի հարաբերություններ ունեն: Քաղաքականության և գործնական տեսանկյունից բավականին վստահելի և երկարաժամկետ հարաբերություններ ունենք: Ամենացայտուն օրինակն է Հայաստանի նպաստը մեր խաղաղապահ գործողություններին, ինչի համար շնորհակալ ենք»,- Հայաստանում «ՆԱՏՕ-ի շաբաթվա» մեկարկն ազդարարող ասուլիսում ներկայացված տեսաուղերձում ասաց Կովկասում և Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Ջեյմս Ապատուրայը:
Ջեյմս Ապատուրայը ներկայացրեց Հայաստանն ու ՆԱՏՕ-ն որ ոլորտներում են համագործակցում՝ ընդգծելով, որ համագործակցությունը շարունակվելու է նույն ոգով:
«Մենք ունենք նաև անհատական գործընկերության գործողությունների ծրագիր, որի նոր փուլն ենք թևակոխելու, նշելու ենք այն նպատակներն ու թիրախները, որոնց ուզում ենք հասնել՝ հենվելով նախքան այս արած աշխատանքի վրա: Շատ լուրջ և կայուն հիմքերի վրա են գտնվում աշխատանքները, որոնք մենք անում ենք՝ հաշվի առնելով նաև Հայաստանի գերակայությունները»,- ասաց Կովկասում և Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Ջեյմս Ապատուրայը:
Հարակից հրապարակումներ`
- ՀՀ-ում մեկնարկում է «ՆԱՏՕ-ի շաբաթ»-ը
- ՀՀ-ՆԱՏՕ համագործակցությունն առ այսօր ուժեղ է եղել և շարունակելու է ամուր մնալ. Ուիլյամ Լահյու