ՌԴ նախագահը հաստատել Հայաստանի և Ռուսաստանի Զինված ուժերի միացյալ խմբավորում ստեղծելու համաձայնագիրը
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հաստատել է Հայաստանի հետ զինված ուժերի միացյալ խմբավորում ստեղծելու մասին համաձայնագրի նախագիծը: Այս մասին գրում է «Տասս»-ը:
Նա հանձնարարել է ՌԴ պաշտպանության նախարարությանը ՀՀ պաշտպանության ու արտաքին գործերի նախարարությունների հետ բանակցություններ սկսել և ձեռք բերված պայմանավորվածությունների արդյունքում ստորագրել համաձայանգիրը:
Ըստ համաձայնագրի, խմբավորման ստեղծման նպատակը Կովկասյան տարածաշրջանում կողմերի անվտանգության ապահովումն է: Այն կկնքվի 5 տարի ժամկետով և ավտոմատ կերպով կերկարձագվի, եթե կողմերից ոչ մեկը դրանից դուրս գալու ցանկություն չհայտնի: Ստեղծվող խմբավորման հիմնական նպատակը կլինի հետ մղել հարձակումը կողմերից որևէ մեկի վրա, ինչպես նաև պաշտպանել Հայաստանի և Ռուսաստանի պետական սահմանները:
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին