Էրդողանը ԵՄ-ին սպառնացել է «Brexit»-ի նման հանրաքվեով
Թուրքիայի նախագահ Ռ.Թ. Էրդողանը ԵՄ-ին սպառնացել է «Brexit»-ի նման հանրաքվեով, որի արդյունքում Թուրքիան կարող է հրաժարվել ԵՄ անդամակցությունից: Այսօր «Ազգային գյուղատնտեսական նախագծի» շրջանակում ունեցած իր ելույթում անդրադառնալով ԵՄ-ից Թուրքիայի հասցեին հնչող քննադատություններին` հայտարարել է, որ ԵՄ-ին Թուրքիայի անդամակցությունը դադարեցնելու վերաբերյալ ԵՄ-ից արվող կոչերի ու հայտարարությունների մասով ԵՄ-ն պետք է վերջնականապես կողմնորոշվի և որոշում կայացնի:
«Մենք մինչև տարեվերջ էլ կհամբերենք, դրանից հետո կհարցնենք ժողովրդին: Կգնանք հանրաքվեի: Անգլիայում ժողովուրդն ի՞նչ արեց` ասաց դուրս գանք և դուրս եկան»,-հայտարարել է Թուրքիայի նախագահը:
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան