Հայաստանում շաքարային դիաբետ ունեցող 78 հազար մարդ է գրանցված
«ՀՀ ԱՆ Առողջապահության ազգային ինստիտուտի տեղեկատվական վերլուծական կենտրոնի տասը տարվա հետազոտությունները ցույց են տվել, որ մոտ երկու անգամ ավելացել են շաքարային դիաբետի հիվանադածությունն ու տարածվածությունը և մոտ երեք անգամ՝ մահացության ցուցանիշը»,-այսօր լրագրողների հետ հանդիպանն այս մասին հայտնեց Առողջպահության նախարարության բուժօգնության քաղաքականության վարչության պետ Ծաղիկ Վարդանյանը:
Նրա խոսքով՝ ներկա պահին Հայաստանում գրանցված, դիսպանսեր հսկողության տակ են գտնվում շուրջ 78 հազար մարդ:
«2015 թվականին առաջին անգամ շաքարային դիաբետ է 7800 քաղաաքացու մոտ: 2016 թվականը դեռևս ամփոփված չէ: Նախարարությունում հնարավորինս մեթոդներ, ուղղություններ, ռազմավարական նշանակության ծրագրեր են մշակվում, որպեսզի կարողանանք առնվազն կառավարելի դարձնենք այս իրավիճակը: Դրանցից է համաշխարհային բանկի կողմից ֆինանասավորվող ամբուլատոր պոլիկլինիկական համակարգում անցկացվող սկրինինգային ծրագիրը, որի շնորհիվ արդեն 2015-16 թվականներին 303 հազար մարդ է անցել հետազոտություն և 7,4 տոկոսի մոտ հայտաբերվել արյան մեջ գլյուկոզայի քանակի ավելացում»:
Դեղորայքային քաղաքականությանն անդրադառնալով՝ Ծաղիկ Վարդանյանը հայտնեց, որ դիսպանսեր հսկողության տակ գտնվող շաքարային դիաբետով հինադները ստանում են պետական գնումներով, պետական հովանավորածությամբ դեղորայք. «Ինսուլին ստացողների համար հարյուր տոկոս ծածկույթ ենք ապահովում, իսկ դեղահաբ ստացողների համար՝ ութսուն տոկոս: Այս պահին աշխատանքներ են իրականացվում այն հարյուր տոկոսի հասցնելու»:
1891թ.-ի նոյեմբերի 14-ին ծնվել է հայտնի գիտնական, բժշկության բնագավառում Նոբելյան մրցանակի արժանացած Ֆրեդերիկ Բանտինգը, ով 1923թ.-ին հայտնաբերել է ինսուլինը: Այդ կապակցությամբ էլ այդ օրն ամբողջ աշխարհում ընդունված է նշել որպես շաքարախտի դեմ պայքարի միջազգային օր:
Շաքարախտի դեմ պայքարի համաշխարհային օրը նշվում է 1991 թվականից Միջազգային շաքարախտային ֆեդերացիայի և Առողջապահության համաշխարհային կազմակերպության առաջարկով: 2007 թվականից շաքարախտի դեմ պայքարի միջազգային օրն անցկացվում է ՄԱԿ-ի հովանու ներքո: Օրվա խորհուրդը շաքարախտով տառապող հիվանդի գիտելիքների բարձրացումն է: 2007 թ. այս հիվանդության խորհրդանիշը կապույտ օղակն է, որը խորհրդանշում է կյանք ու առողջություն:
Հարակից հրապարակումներ`
- Ինչպես կանխարգելել շաքարային դիաբետը. Խորհուրդներ մասնագետներից
- Սկրինինգային ծրագրի շրջանակում ընթացիկ տարում 200 հազար մարդ է ստուգվել
- Շուրջ 300 հազար հետազոտություն՝ «Հիվանդությունների կանխարգելում և վերահսկում» ծրագրով
- Գլխավոր էնդոկրինոլոգ. Հայաստանում 73 հազար մարդ հիվանդ է շաքարային դիաբետով (Տեսանյութ)
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին