ՀՀ-ում մեկնարկում է «ՆԱՏՕ-ի շաբաթ»-ը
«Հայաստանում մեկնարկում է «ՆԱՏՕ-ի շաբաթ»-ը, որի ընթացքում իրականացվող միջոցառումների հիմնական նպատակն է լայն հանրությանը ներկայացնել այն գործողությունների, համագործակցության շրջանակը, որը Հայաստանը զարգացնում է ՆԱՏՕ-ի հետ»,- լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ ԱԳՆ Սպառազինությունների վերահսկման և միջազգային անվտանգության վարչության պետ Գագիկ Հովհաննիսյանը:
Նա նշեց, որ հոբելյանական՝ տասներորդ շաբաթվա շրջանակում նախատեսել են մի շարք միջոցառումներ՝ ցուցադրելու ՀՀ-ՆԱՏՕ համագործակցության որոշ ասպեկտներ:
«Ամենազգայուն, հետաքրքիր միջոցառումներից մեկը հեռուստակամուրջն է, որն ավանդաբար կազմակերպում ենք մեր խաղաղապահների ու նրանց ընտանքիների համար»,- ասաց նա:
Գ. Հովհաննիսյանը տեղեկացրեց, որ շաբաթվա շրջանակում երեք կարևոր միջոցառում են իրականացնելու: Առաջինն այսօր է՝ «Կանայք և զինված ուժերը» աշխատաժողովը, նպատակն է հանրությանը ներակայացել զինված ուժերում կանանց դերը:
Երկրորդ միջոցառումը «Կիբերանվտանգության կարողությունների զարգացում» աշխատաժողովն է, ՆԱՏՕ-ի միջազգային անձնակազմից, Գերմանիայից ժամանած փորձագետները ներկայացնելու են կիբերանվտանգությանն առնչվող հարցեր, փորձելու են դրա շրջանակներում նախանշել ՀՀ-ՆԱՏՕ համագործակցության ոլորտները:
Երրորդ միջոցառումը տեղի է ունենալու նոյեմբերի 17-ին ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայում «Գիտություն հանուն խաղաղության և անվտանգության» ծրագրի շրջանակում իրականացվելիք տեղեկատվական օրն է, որը միտված է գիտական հանրությանը ներկայացնելու այն ծրագրերը, առաջնայնությունները, որոնք իրականացվում են այս ծրագրի շրջանակներում: Գ.Հովհաննիսյանն ասաց, որ Հայաստանի տարբեր գիտական ինստիտուտներ մինչ օրս բազմաթիվ ծրագրեր են իրակաանցնում և իրականացնելու են այդ ծրագրի շրջանակում:
Շաբաթը եզրափակվելու է նոյեմբերի 18-ին ԵՊՀ-ում՝ ուսանողների և պրոֆեսորադասախոսական կազմի և ՆԱՏՕ-ի դեսպանների հետ հանդիպմամբ: Շաբաթվա շրջանակում իրականացվելիք միջառումներին է միանալու նաև ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի փոխտեղակալը:
Ասուլիսին ներկա Հայաստանում Գերմանիայի արտակարգ և լիազոր դեսպան Մաթիաս Քիսլերն ասաց, որ տեղեկատվական միջոցառումներ իրականացնելու են նաև Լոռի, Սյունիք, Վայոց Ձոր, Գեղարքունիք մարզերում:
«Մենք նաև աշխատում ենք ՆԱՏՕ-Հայաստան վստահության հիմնադրամ ստեղծելու ուղղությամբ, այսինքն ծառայությունից հանված զրահապատ տեխնիկայի ոչնչացման աշխատանքներին նպատելու համար, քանի որ դա կօգնի Հայաստանին կատարելու սովորական սպառազինությունների համաձայնագրի շրջանակներում ստանձնած իր պարտավորությունները»,- ասաց Մաթիաս Քիսլերը:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան