Մարկո Մատերացիի վատ երազը
Հնդկական «Կեռալա Բլաստերս» ֆուտբոլային ակումբի երկրպագուներն անչափ դժգոհ են «Չենայ Տիտանսի» գլխավոր մարզիչ Մարկո Մատերացիի վարքագծից, որը թիմերի նախորդ դիմակայության ընթացքում տարաձայնության մեջ է մտել ֆուտբոլիստների հետ: Այս մասին տեղեկացնում է «Isport»-ը:
Հնդկաստանի առաջնության հերթական տուրի «Չենայ Տիտանսի» հետ խաղից առաջ «Կեռալա Բլաստերսի» 35,000 երկրպագուները կրել են Ֆրանսիայի հավաքականի նախկին ֆուտբոլիստ և ներկայումս Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանի կերպարանքով դիմակներ: Այդ գաղափարի հեղինակներն այդ կերպ ցանկանում են հոգեբանորեն ազդել Մատերացիի վրա:
Ինչպես երևում է, «զիդանական» աջակցությունը տվել է իր արդյունքը և «Կեռալա Բլաստերսը» հաղթել է 3:1 հաշվով և վաստակած 15 միավորով 10-րդ տուրից հետո ընթանում է մրցաշարային աղյուսակի 2-րդ հորիզոնականում: Մատերացիի «Չենայ Տիտանսը» 6-րդն է` 10 միավորով:
Հիշեցնենք, որ աշխարհի 2006 թ. առաջնության եզրափակչում կոնֆլիկտ էր տեղի ունեցել Մատերացիի և Զիդանի միջև: Ֆրանսիացին այդ դրվագում գլխով հարվածել էր իտալացուն և կարմիր քարտ ստացել: Զիդանի նման պահվածքի պատճառը Մատերացիի հնչեցրած վիրավորանքն էր:
Լրահոս
Տեսանյութեր
ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում