Մանկական դիաբետի ցուցանիշը աճել է ոչ միայն ժառանգական պատճառներով
Մինչև 5 տարեկան երեխաների մոտ շաքարային դիաբետ հիվանդության աճ է նկատվում,- հայտնեց ՀՀ առողջապահության նախարարության գլխավոր մանկական էնդոկրինոլոգ Ելենա Աղաջանովան՝ վկայակոչելով 2007 թվականից ﬕնչ այսօր ունեցած տվյալները:
Երեխաների շրջանում հիվանդության աճը կազմում է 40 տոկոս: Աղաջանովան նկատեց, թե՝ այս խնդիրը կա աշխարհի բազմաթիվ երկրներում՝ աշխարհում կես ﬕլիարդից ավելի շաքարային դիաբետով հիվանդ երեխա կա, տարեկան 86 հազար երեխայի մոտ առաջին անգամ հայտնաբերվում է այս հիվանդությունը:
«Հայաստանում աﬔն տարի գրանցվում է 60-70 նոր դեպք, ինչը մեր հանրապետության համար շատ է»,-ասաց էնդոկրինոլոգը:
Ինչ վերաբերում է առաջացման հիվանդության պատճառներին` նա նշեց, որ չկա ﬔկ կոնկրետ պատճառ. Նախկինում խոսվում էր ժառանգական նախատրամադրվածության մասին, երբ հիվանդությունը 100 տոկոսով փոխանցվում է ծնողից երեխային: Հիմա խոսվում է նաև էպիգենետիկայի մասին՝ այսինքն, երբ գեները փոփոխության են ենթարկվում շրջակա ﬕջավայրի գործոնների ազդեցությամբ::
Մասնագետը գտնում է, որ տարիների ընթացքում տրանսպորտի զարգացումը, սննդի փոփոխությունը, արդյունաբերության զարգացումը, սթրեսները, այդ աﬔնը նպաստում են, որ տեղի ունենան գեների փոփոխություններ և գենային մուտացիաներն այդ գործոնների ազդեցության տակ են տեղի ունենում:
Ելենա Աղաջանովան հորդորեց հետևել առողջ ապրելակերպին՝ ճիշտ սնվել և ֆիզիկական ակտիվ լինել. «Շատերը գիտեն սրանց մասին, սակայն չեն հետևում կանոններին: Պետք է հետևել քաշին և սննդակարգին: Աﬔնակարևորը՝ ուշադիր լինել, եթե ընտանիքում կան շաքարային դիաբետով հիվանդներ»:
Հարակից հրապարակումներ`
- Հայաստանում շաքարային դիաբետ ունեցող 78 հազար մարդ է գրանցված
- Ինչպես կանխարգելել շաքարային դիաբետը. Խորհուրդներ մասնագետներից
- Սկրինինգային ծրագրի շրջանակում ընթացիկ տարում 200 հազար մարդ է ստուգվել
- Ինսուլինային գրիչ-ներարկիչների առավելությունները
- Գլխավոր էնդոկրինոլոգ. Հայաստանում 73 հազար մարդ հիվանդ է շաքարային դիաբետով (Տեսանյութ)