Պտուղ-բանջարեղենի արտահանման ծավալները կրկնակի ավելացել են
Գյուղատնտեսության նախարարությունում ամփոփել են այս տարվա ընթացքում արտահանված պտուղ-բանջարեղենի ծավալները:
ԳՆ մամուլի խոսնակ Անի Սմբատյանը Panorama.am-ին հայտնեց, որ այսօրվա՝ նոյեմբերի 14-ի դրությամբ Հայաստանից արտահանվել է 133 427 տոննա թարմ պտուղ–բանջարեղեն:
Նախորդ տարվա նույն ժամանակահատվածում արտահանվել էր 68 002 տոննա թարմ պտուղ-բանջարեղեն:
Արտահանման աշխարհագրությունը գրեթե չի փոխվել: Հայկական թարմ պտուղ-բանջարեղենն արտահանվել է Ռուսաստանի Դաշնություն, Վրաստան, Շվեյցարիա, Իրաք, Բելառուս, ԱՄԷ, Ղազախստան։