«Գահերի խաղը» կունենա «սփին-օֆֆ»
HBO ալիքի ներկայացուցիչ Քեյսի Բլոյսը պատﬔլ է «Գահերի խաղը» սերիալի սփին-օֆֆը ստեղծելու ընկերության ծրագրերի մասին:
«Լենտա.ռու»-ն գրում է, որ HBO-ն բանակցություններ է վարում գրող Ջորջ Մարտինի՝ «Սառույցի և կրակի երգը» գրքերի շարքի հեղինակի հետ, շարք, որը դրված Է սերիալի հիմքում: Բլոյսը նշել Է, որ նոր բեմադրման սյուժեն դեռ որոշված չէ:
«Մենք ուսուﬓասիրում ենք տարբեր ուղղություններ, բայց այժմ ես չեմ կարող ասել, թե հատկապես ինչ ենք անելու»,-հայտարարել է նա:
Նոյեմբերին ավելի վաղ ցանցում հայտնվել է «Գահերի խաղի» յոթերորդ եթերաշրջանի սյուժեն: Սփոյլերները հրապարակել է Reddit օգտատերը, որի հաշիվը հեռացվել է, սակայն տեղեկատվությունն արագորեն տարածվել է համացանցում:
«Գահերի խաղը» աﬔրիկյան ֆենթեզի-սերիալ է, որը 2011 թվականից թողարկվում է HBO ալիքով: 2017 թվականին կկայանա հերոսապատուﬕ յոթերորդ՝ վերջին եթերաշրջանի ցուցադրությունը: Շոուն «Էմﬕ» մրցանակի է արժանացել 10 անվանակարգերում:
Հարակից հրապարակումներ`
- «Գահերի խաղը» Իռլանդիային բերել է 206 միլիոն դոլարի եկամուտ
- «Գահերի խաղն» արժանացել է «Էմմի» մրցանակի
- Հրապարակվել են «Գահերի խաղը» սերիալի զավեշտալի կադրերը
- «Գահերի խաղը» սերիալը «Էմմի» մրցանակաբաշխությունում անվանակարգերի թվով կրկին առաջատարն է
- Ներկայացվել է «Գահերի խաղը» սերիալի հերոսների ամենացնցող մահերը
- «Գահերի խաղը» ֆիլմի դերասանները կոչ են անում օգնել փախստականներին
- Ջոն Սնոուն վերադառնալու է «Գահերի խաղը», բայց ոչ ողջ
- Տատիկը արգելել է արքայազն Հարիին նկարահանվել «Գահերի խաղը» սերիալում