ՌԴ ձերբակալված նախարարին մեղադրանք է առաջադրվել
Ռուսաստանի Քննչական կոմիտեն մեղադրանք է առաջադրել ՌԴ տնտեսական զարգացման նախարար Ալեքսեյ Ուլյուկաևին, որին ՌԴ իրավապահները ձերբակալել էին խոշոր չափով կաշառքը վերցնելիս: Այդ մասին, «РИА Новости»-ի փոխանցմամբ, հայտարարել է ՌԴ Քննչական կոմիտեի լրատվական ծառայության մամուլի խոսնակ Սվետլանա Պետրենկոն:
Մեղադրանքն առաջադրվել է «ՌԴ պաշտոնատար անձի կողմից առանձնապես խոշոր չափի կաշառք պահանջելու, վեցնելու համար»:
Քննչական կոմիտեից ավելի վաղ հայտնել էին, որ նախարարի նկատմամբ հարուցված քրեական գործը կապ ունի նավթային «Բաշնեվթ» ընկերության բաժնետոմսերի փաթեթը գնելու վերաբերյալ «Ռոսնեֆթ»-ի գործարքի հետ։
Էկոնոմիկայի նախարարությունը պետք է այդ գործարքի վերաբերյալ դրական գնահատական տար։
«Խոսք է գնում «Ռոսնեֆթ»-ի ներկայացուցիչներից կաշառք պահանջելու վերաբերյալ», - «РИА Новости» գործակալությանն հայտարարել է ՔԿ մամուլի խոսնակ Սվետլանա Պետրենկոն։
Նա նաև ասել էր, որ նախարարը ձերբակալվել է հենց կաշառքը ստանալու պահին, նախարարությունում։
Ըստ աղբյուրի, ուժայինները ձերբակալումն իրականացրել են նախարարի ու նրա մերձավորների հեռախոսազրույցների գաղտնալսումից հետո։