Բոլորս գիտենք, որ մեր պետությունը քյասիբ պետություն է. Սեյրան Սարոյան
«Արդեն երկու օր քննարկում ենք այս նույն հարցը: Ինչ մասին ասես՝ խոսեցինք այս հարցով: Հենց փորձեցինք ժողովրդի օգտին մի բան անել՝ էլ գող կատու, էլ քաչալ շուն, էլ ով ինչ գողացավ բանակից, ով ինչ տարավ բանակից»,- Ազգային ժողովում զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին օրենքի նախագծի քննարկման ժամանակ ասաց պատգամավոր, ՀՀ բանակի գեներալ-մայոր Սեյրան Սարոյանը:
Նրա խոսքով՝ բանակից ով ինչ գողացավ, կերավ, քթներից գալու է. «Իրենց քթներից էլ դուրս չգա, իրենց երեխաների քթներից է դուրս գալու»:
«Դեռ չեմ լսել, որ բանակի, զինվորի հաց գողացողները հանկարծ կրակի մեջ չընկեն. կամ երեխաները նարկոման են դառնում, կամ ղումարբազ, կամ կազինոներում այդ փողերը քամուն են տալի: Դա թողեք Աստծո հույսին: Բոլորս գիտենք, որ մեր պետությունը քյասիբ պետություն է, ասում ենք՝ խի պետական բյուջեն չի տալիս այդ փողերը: Որ չունի՝ որտեղից տա: Մարդուց բան ես ուզում, որ չունի», - ասաց պատգամավորը:
Ս.Սարոյանը շարունակելով խոսքը՝ նշեց. «Ասում ենք մեր գեներալները գող ավազակ են: Գյուղ կա, որ շուն չլինի՞: Ենթադրենք 3-4 հոգի էլ անամոթ են, ինչ-որ բան են արել: Բա են 30-40 գեներալները, գնդապետները, ովքեր ծառայում են այս բանակին, ծառայել են, փաստորեն պետք է ամաչեն այդ մարդիկ այդ ֆորման արդեն հանգնեն»:
Նրա խոսքով՝ դեռ գումարը չհավաքած, արդեն խոսում են կոռուպցիայի մասին:
«Ամենահեշտ բանը ցեխ շպրտելն է, մարդուն վարկաբեկելն է: Ամոթ է, էսի սաղ ադրբեջանցիներն են նայում: Ասում ենք ունենք հզոր, ուժեղ, ճիշտ բանակ ու ինչ ցեխ ասես, շպրտեցինք, ինչ-որ մի քանի անբարոյական մարդ կա այդ բանակում: Կան՝ հանել, շպրտել են դուրս: Պետք է, թող դատախազությունը կանչի մարդկանց, ճշտի»,- նշեց Ս.Սարոյանը:
Գեներալ Սարոյանն ասաց, որ պետք է ժողովուրդը հույսը դնի իր վրա, ժողովուրդը պետք է լինի միասնական:
Հարակից հրապարակումներ`
- Պաշտպանության նախարարը հանդիպել է մտավորականության ներկայացուցիչների հետ
- Օրենքի նախագիծը բխում է հասարակական արձագանքից. Վ. Սարգսյան
- Վիգեն Սարգսյան. «Ոչ, հնարավոր չեմ համարում, որ այս հարցը լուծվեր բյուջեի ծախսից»
- Ես պլանավորում եմ շատ ավելին վճարել հիմանդրամին, որովհետև հավատում եմ դրան. Վիգեն Սարգսյան
- Պաշտպանության նախարար. Ես հասկանում եմ՝ վստահության խնդիր կա
- Մեր օրենսդրությամբ ցանկացած հիմնադրամից կարելի է հաշվետվություն պահանջել. Վիգեն Սարգսյան
- Համերգը մեր քարոզչական բաղադրիչի անբաժան մասն է.. Վիգեն Սարգսյան
- Վիգեն Սարգսյանը՝ Բագրատյանին. Ես պատրաստ եմ Ձեզ հետ երկար ճանապարհ անցնել
- Առաջարկելով այս օրենքի նախագիծը՝ ես չէի կարող ունենալ որևէ շահադիտական ձգտում. Վիգեն Սարգսյան
- «Քո մոտ վարձով չեմ աշխատում». Բագրատյանն ու Այվազյանը ԱԺ-ում վիճեցին
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին