Փաշինյանը կողմ կքվեարկի նախագծին
Ես կողմ եմ քվեարկելու նախագծին, որովհետև սա հայոց բանակի մարտունակությունը բարձրացնող օրենքի նախագիծ է: ԱԺ-ում իր ելույթում հայտարարեց պատգամավոր Նիկոլ Փաշինյանը՝ խոսելով «Զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին» ՀՀ օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին» և «Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենսդրական նախաձեռնության մասին:
«Ես կողմ եմ քվեարկելու, որովհետև այն զինվորի, որի միտքն ազատ է մտահոգությունից (թե ինչ է լինելու իր ընտանիքի հետ, թե արդյոք երեխաներն ու ծնողներնը սոված կմնան), մարտունակությունը շատ ավելի բարձր է, նա ավելի է կենտրոնացած իր մարտական գործողության վրա, նրա գործողությունները շատ ավելի պրոֆեսիոնալ են, և ուրեմն` մարտի ելքի զինվորի համար անվտանգ հանգուցալուծումը շատ ավելի հավանական է»,-ասաց Փաշինյանը:
Նրա խոսքով, շատ քաղաքացիներ արդարացիորեն նկատում են՝ թող իշխանություններն ու ոչ անհայտ գեներալները քիչ թալանեին բյուջեն, որպեսզի պետությունը ի վիճակի լիներ հայրենիքի համար կյանքը կամ առողջությունը զոհաբերած քաղաքացիներին շատ, թե քիչ արժանապատիվ փոխհատուցում նշանակել:
«Այո, ճիշտ են ասում այդ քաղաքացիները: Մենք հիմա նաև այդ պատճառով պիտի վճարենք այդ 1000 դրամները, որովհետև որպես պետություն, հասարակություն, քաղաքացիներ չենք կարողացել ստեղծել այնպիսի իշխանություն, որը կլինի էֆեկտիվ: Սա մի յուրօրինակ տուգանք է բոլորիս վրա արդյունավետ պետություն և իշխանություն ունենալու գործում մեր կրած խայտառակ պարտությունների համար»,-ասաց Փաշինյանը:
Պատգամավորի ելույթն ամբողջությամբ՝ տեսանյութում:
Հարակից հրապարակումներ`
- Իմ իմանալով՝ Բիլ Գեյթսը չեն, որտեղի՞ց գեներալներին այդ աստղաբաշխական ունեցվածքը. Նաիրա Զոհրաբյան
- Բոլորս գիտենք, որ մեր պետությունը քյասիբ պետություն է. Սեյրան Սարոյան
- Վիգեն Սարգսյան. «Ոչ, հնարավոր չեմ համարում, որ այս հարցը լուծվեր բյուջեի ծախսից»
- ԱԺ-ում Վիգեն Սարգսյանը ներկայացրեց զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին նախագիծը
- Վ. Սարգսյանը ՀՀ Նախագահին զեկուցել է զոհված զինծառայողների ընտանիքներին աջակցության ծրագրի մեկնարկի մասին
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան