Անուշ Գրիգորյանը ռինգ դուրս կգա նոյեմբերի 17-ին
Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում մեկնարկել է կանանց բռնցքամարտի Եվրոպայի հոբելյանական` 10-րդ առաջնությունը: Ստուգատեսի մասնակցիները մեդալներ են խաղարկելու 10 քաշային կարգերում:
Հայաստանի մարզական պատիվը պաշտպանում է աշխարհի և Եվրոպայի երիտասադրական առաջնությունների չեմպիոնուհի, 19-ամյա Անուշ Գրիգորյանը:
Այսօր՝ նոյեմբերի 15-ին, տեղի է ունեցել մարզուհիների կշռման արարողությունն ու վիճակահանությունը:
51 կգ քաշային կարգում, որտեղ հանդես են գալու 15 երկրի մարզուհիներ, վիճակահանության արդյունքներով Գրիգորյանի առաջին մրցակիցը 1/8-րդ փուլում կլինի Հոլանդիայի պատվիրակ Ալիսիա Հոլզկեն: Աղջիկները ռինգ դուրս կգան նոյեմբերի 17-ին:
Առաջին արգելքը հաջողությամբ հաղթահարելու դեպքում քառորդ եզրափակչում Գրիգորյանը կմրցի Ելենա Սավելևա (Ռուսաստան) - Անահանիմ Աղաևա (Ադրբեջան) զույգի հաղթողի հետ:
Կանանց բռնցքամարտի 2016 թ. Եվրոպայի առաջնության չեմպիոնուհիները հայտնի կդառնան նոյեմբերի 23-ին կայանալիք եզրափակիչ մենամարտերում:
Լրահոս
Տեսանյութեր
ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում