ԲՀԿ-ական պատգամավորը խնդրեց կողմ քվեարկել օրինագծին
ԲՀԿ-ական պատգամավոր Բազմասեր Առաքելյանն իր ելույթում օրենսդիր մարմնի ներկայացուցիչներին հորդորեց կողմ քվեարկել քննարկվող օրինագծին:
«Ես կարծում եմ, որ այս օրենքը անհրաժեշտ էր: Ինչ վերաբերում է ազգային անվտանգությանը, պաշտպանությանը, նահատակված ու հաշմանդամ զինվորներին, ես պատրաստ եմ ցանկացած օրենքի նախագծին աջակցել և կողմ քվեարկել, եթե անգամ դա կպնում է իմ ընտանեկան բյուջեին ու ընտանեկան զամբյուղ ասածին»,-ասաց պատգամավորը:
Բազմասեր Առաքելյանի խոսքով, ապրիլյան պատերազմի օրերին ինքը եղել է առաջնգծում, հստակ գիտակցում է, թե ինչ է նշանակում պատերազմ, թե ինչ է նշանակում հայրենիքի համար նահատակված զինվոր, սպա:
«Եկեք չմոռանանք, որ մենք պատերազմող երկիր ենք: Չգիտենք, թե դա այս պատերազմը ինչքան կշարունակվի: Տա աստված, որ պատերազմը շուտ ավարտվի, որ նման օրենքներ քննարկելու ու քվեարկելու կարիք չլինի»,-ասաց նա:
Հիշեցնենք, որ առաջին ընթերցմամբ խորհրդարանի քննարկմանն է ներկայացվել «ՀՀ պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին», «Զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին» ՀՀ օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին» և «Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենսդրական նախաձեռնությունը:
Պատգամավորի ելույթը՝ տեսանյութում:
Հարակից հրապարակումներ`
- Մարուքյանն առաջարկեց վաճառել ՊԵԿ-ի կառուցած շենքը և գումարներն ուղղել հիմնադրամին
- Փաշինյանը կողմ կքվեարկի նախագծին
- Իմ իմանալով՝ Բիլ Գեյթսը չեն, որտեղի՞ց գեներալներին այդ աստղաբաշխական ունեցվածքը. Նաիրա Զոհրաբյան
- «Առաքելության» առաջարկը. Փոխհատուցում տրամադրել նաև ապրիլյան պատերազմի զոհերին և վիրավորներին
- Բոլորս գիտենք, որ մեր պետությունը քյասիբ պետություն է. Սեյրան Սարոյան
- Վիգեն Սարգսյան. «Ոչ, հնարավոր չեմ համարում, որ այս հարցը լուծվեր բյուջեի ծախսից»
- Վ. Սարգսյանը ՀՀ Նախագահին զեկուցել է զոհված զինծառայողների ընտանիքներին աջակցության ծրագրի մեկնարկի մասին
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան