Կառավարությունում վերջին շտրիխներն են անում կառուցվածքային փոփոխությունների հետ կապված. «Հրապարակ»
«Հրապարակ»-ի տեղեկություններով՝ կառավարությունում վերջին շտրիխներն են անում կառուցվածքային փոփոխությունների հետ կապված: Արդեն համադրել են նախարարությունների կառուցվածքները, նայել՝ կա՞ն արդյոք կրկնվող մարմիններ, տեսչություններ, անկարևոր կառույցներ, որոնց գործառույթը կարող են փոխանցել այլ մարմնի: Արդյունքում կրճատումներ կլինեն, կլուծարվեն, կմիավորվեն առանձին մարմիններ։
«Խոսքը թե նախարարությունների, թե առանձնացված կամ կից ստորաբաժանումների մասին է: Կրճատումների նախնական տարբերակն արդեն ուղարկվել է նախարարություններ: Մինչև նոյեմբերի վերջ փաստաթուղթը վերջնական տեսքի կբերեն, և նախարարությունների կայքերում կտեղադրվի նոր կառուցվածքը: Այս փոփոխությունների արդյունքում շատերը կկորցնեն իրենց աշխատանքը կամ կհայտնվեն նոր կառույցում՝ նոր ղեկավարի ենթակայությամբ»,-հավելել է թերթը:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում