Մանցարոլի. «Գերմանացիները դադարել են հարգել մրցակիցներին»
Սան Մարինոյի ֆուտբոլի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Պիերանջելո Մանցարոլին մեկնաբանել է գերմանացի ֆուտբոլիստ Թոմաս Մյուլլերի խոսքերը, ըստ որոնց Սան Մարինոյի մակարդակի հավաքականների հետ հանդիպումներն անիմաստ են: Այս մասին տեղեկացնում է «Sport Express»-ը:
«Ֆուտբոլում ամենակարևորը հարգանքն է: Բնական է, որ աշխարհի գործող չեմպիոնի հետ խաղում բաց ենք թողել 8 գոլ, սակայն գերմանացիները դադարել են հարգել իրենց մրցակիցներին»,- նշել է Մանցարոլին:
Հիշեցնենք, որ աշխարհի 2018 թ. առաջնության ընտրական փուլում Գերմանիայի հավաքականն 8 անպատասխան գնդակ էր ուղարկել Սան Մարինոյի ընտրանու դարպասը:
Լրահոս
Տեսանյութեր
ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում