Սուարեսն իր մարզաշապիկը նվիրել է հազվագյուտ հիվանդությամբ տառապող երեխային
«Բարսելոնի» հարձակվող Լուիս Սուարեսն այցելել է Ահարոնին` ուրուգվայցի մի տղայի, ով տառապում է հազվագյուտ հանդիպող գենետիկ հիվանդությամբ: Այս մասին տեղեկացնում է «AS»-ը:
Ֆուտբոլիստը երեխային է նվիրել Ուրուգվայի ազգային հավաքականի իր մարզաշապիկը, որն օրերս կրել էր Էկվադորի ընտրանու հետ հանդիպման ժամանակ, ինչպես նաև Ուրուգվայի դրոշը:
Կատալոնյան թիմի հարձակվողը մակագրել է մարզաշապիկը, որից հետո զբոսնել Ահարոնի և նրա ծնողների հետ:
Լրահոս
Տեսանյութեր
ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում