ՖԻԲԱ-ն դադարեցրել է Բրազիլիայի բասկետբոլի ֆեդերացիայի անդամակցությունը
Բասկետբոլի միջազգային ֆեդերացիան դադարեցրել է Բրազիլիայի բասկետբոլի ֆեդերացիայի անդամակցությունը: Այս մասին տեղեկացնում է ТАСС-ը:
Այս որոշումը կայացվել է կազմակերպության գործկոմի նիստում: Պատճառն այն է, որ Բրազիլիայի բասկետբոլի ֆեդերացիան հրաժարվում է մասնակցել մայրցամաքային երիտասարդական մրցաշարերի, ինչպես նաև մեծահասակների որոշ մրցումների:
Բացի այդ, Բրազիլիայում չեն կարողանում կազմակերպել միջազգային մրցաշարեր, ինչպես նաև ֆեդերացիան չի կարողանում մարել ՖԻԲԱ-ին ունեցած ֆինանսական պարտքը:
Գործկոմը ևս մեկ անգամ կգնահատի իրավիճակը` 2017 թ. հունվարի 28-ին կայանալիք նիստում և վերջնական որոշում կկայացնի:
Լրահոս
Տեսանյութեր
ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում