Իրանի նախագահ Հասան Ռոհանին առաջիկա օրերին կայցելի Հայաստան
Իրանի նախագահ Հասան Ռոհանին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրավերով պատասխան այցով եկող շաբաթվա ընթացքում կայցելի Հայաստան,-հաղորդում է իրանական «ՖԱՐՍ» լրատվական գործակալությունը:
Իրանական աղբյուրի փոխանցմամբ՝ Հասան Ռոհանին Հայաստանից կուղևորվի Ղազախստան, այնուհետև՝ Ղրղզստան:
Լրացում՝ երկու ժամ անց «ՖԱՐՍ» լրատվական գործակալությունը այցի ժամկետը փոխել է՝ «առաջիկա շաբաթ» արտահայտության փոխարեն գրելով «շուտով»:
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին