
Աշխարհը փոխվել է. Թերեզա Մեյ
Եվրաﬕությունից Մեծ Բրիտանիայի դուրս գալը Լոնդոնին թույլ կտա օգտվել այն հնարավորություններից, որոնք տալիս է գլոբալացումը, և նոր հարաբերություններ հաստատել հին գործընկերների հետ: «Ռիա նովոստի»-ն գրում է, որ այս մասին հայտարարել Է Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը՝ նոյեմբերի 14-ի երեկոյան ելույթ ունենալով Լոնդոնի քաղաքապետարանի աﬔնամյա ընդունելության ժամանակ:
ITV հեռուստաալիքը մեջբերել է վարչապետի խոսքը, որում ասել է՝ Բրիտանիայի համար հնարավորություն կդառնա «կառավարելու գլոբալացման ուժերն այն կերպ, որ դրանք գործեն բոլորի համար»:
Հիշեցնելով ԱՄՆ-ի հետ նոր առևտրական համաձայնագիր կնքելու Լոնդոնի շահագրգռությունը, նա ընդգծել է, որ Բրիտանիան կարող է օգտագործել իր տնտեսական ներուժը, որպեսզի «նոր գործարար հարաբերություններ» հաստատի «հին գործընկերների հետ»:
Մեյի խոսքով՝ «աշխարհը փոխվել է՝ ﬔկ տարի առաջ քչերը կարող էին կանխատեսել» Brexit-ի նման իրադարձությունները կամ Դոնալդ Թրամփի նախագահ ընտրվելը:
«Երբ մարդիկ փոփոխություններ են ահանջում, քաղաքական գործիչների գործն է պատասխանել դրան»,- ասել է Մեյը: