Կարեն Կարապետյանը կընտրվի ՀՀԿ փոխնախագահ. «Ժամանակ»
Վարչապետ Կարեն Կարապետյանը նոյեմբերի 26-ին կայանալիք ՀՀԿ համագումարի ժամանակ համագումարի կողմից կընտրվի ՀՀԿ փոխնախագահ՝ Ռազմիկ Զոհրաբյանի փոխարեն։ Այլ առանցքային փոփոխություններ համագումարի ժամանակ, ըստ էության, չեն լինելու։ Մյուս փոխնախագահները պահպանելու են իրենց դիրքերը կուսակցությունում։ Այս մասին գրել է «Ժամանակ» օրաթերթը:
Ի դեպ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը երեկ ՀՀԿ ԳՄ նիստից հետո պատասխանելով փոփոխությունների վերաբերյալ հարցերին, ասել էր. «Ես միայն կարող եմ ասել, որ կուսակցությունը շարունակելու է ղեկավարել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը։ Մնացածը կիմանաք համագումարի օրը»։
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա