Ստեփան Դեմիրճյան. Մեր ժողովուրդը ամեն ինչ արել է և կանի իր բանակի համար
ԱԺ պատգամավոր Ստեփան Դեմիրճյանը հայտարարությունների ժամին բարձրաձայնեց երկրում առկա աղքատության մասին:
«Այսօր Հայաստանում աղքատ է համարվում 900 հազար մարդ: Իրականում աղքատության մակարդակն ավելի բարձր է»,-ասաց պատգամավորը:
Նա նշեց, որ խորացող աղքատության մասին են վկայում չդադարող արտագաղթը, ապրանքաշրջանառության ծավալների կրճատումը, գազի սպառման նվազումը, արտաքին պարտքի ավելացումը:
Դեմիրճյանն ասաց՝ չի թերագնահատում արտաքին գործոնների ազդեցությունը. «Սակայն ակնհայտ է, որ երկրի սոցիալ-տնտեսական աղետալի իրավիճակն առաջին հերթին պայմանավորված է վատ, ոչ ազնիվ կառավարմամբ: Նման պատկեր չէր լինի, եթե իշխանությունը չծառայեցվեր մի խումբ մարդկանց հարստացմանը, եթե անխնա չթալնվեին պետական միջոցները, ակնհայտ է ուղիղ կապը կոռուպցիայի ու աղքատության միջև»:
Պատգամավորի խոսքով, այս ընթացքում աղքատության աճին զուգահեռ աճել է շատ բարձրաստիճան պաշտոնյաների բարեկեցությունը, ավելանում են նրանց շքեղ դղյակները, ինչն առաջացնում է ժողովրդի զայրույթը:
«Մեր ժողովուրդը ամեն ինչ արել է, ամեն ինչ կանի իր բանակի համար, սակայն ժողովուրդը պահանջում է արդարություն»,-ասաց նա:
Դեմիրճյանի ելույթը՝ տեսանյութում:
Հարակից հրապարակումներ`
- Միքայել Մելքումյանն առաջարկում է բանակի համար միս գնել տեղական արտադրողից
- Շուշան Պետրոսյան. Մենք հաշմանդամ, զոհված զինծառայողների ընտանիքների առաջ պարտք ունենք
- ԲՀԿ-ական պատգամավորը խնդրեց կողմ քվեարկել օրինագծին
- Մարուքյանն առաջարկեց վաճառել ՊԵԿ-ի կառուցած շենքը և գումարներն ուղղել հիմնադրամին
- Փաշինյանը կողմ կքվեարկի նախագծին
- Իմ իմանալով՝ Բիլ Գեյթսը չեն, որտեղի՞ց գեներալներին այդ աստղաբաշխական ունեցվածքը. Նաիրա Զոհրաբյան
- Բոլորս գիտենք, որ մեր պետությունը քյասիբ պետություն է. Սեյրան Սարոյան
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին