Կաշառք ստանալիս ձերբակալվել է ՌԴ տնտեսական զարգացման նախարարը
Ռուսաստանի Դաշնության քննչական կոմիտեն քրեական գործ է հարուցել ՌԴ տնտեսական զարգացման նախարար Ալեքսեյ Ուլուկաևի նկատմամբ. Նախարարը մեղադրվում է խոշոր չափի՝ 2 մլն դոլար, կաշառք վերցնելու համար։
Քննչական կոմիտեցի հայտնել են, որ նախարարի նկատմամբ հարուցված քրեական գործը կապ ունի նավթային «Բաշնեվթ» ընկերության բաժնետոմսերի փաթեթը գնելու վերաբերյալ «Ռոսնեֆթ»-ի գործարքի հետ։
Էկոնոմիկայի նախարարությունը պետք է այդ գործարքի վերաբերյալ դրական գնահատական տար։ «Խոսք է գնում «Ռոսնեֆթ»-ի ներկայացուցիչներից կաշառք պահանջելու վերաբերյալ», - «РИА Новости» գործակալությանն հայտարարել է ՔԿ մամուլի խոսնակ Սվետլանա Պետրենկոն։
Նա նաև ասել է, որ նախարարը ձերբակալվել է հենց կաշառքը ստանալու պահին, նախարարությունում։
Ըստ աղբյուրի, ուժայինները ձերբակալումն իրականացրել են նախարարի ու նրա մերձավորների հեռախոսազրույցների գաղտնալսումից հետո։
Առաջիկայում նրա նկատմամբ մեղադրանք կառաջադրվի։
Լրահոս
Տեսանյութեր
Թշնամnւ հրահանգները մեր կյանք տեղափոխողները Հայաստանի թշնամիներն են. Բագրատ Սրբազան