«Առաքելության» առաջարկը. Փոխհատուցում տրամադրել նաև ապրիլյան պատերազմի զոհերին և վիրավորներին
«Առաքելություն» կուսակցությունն առաջարկներ է ներկայացրել մարտական գործողությունների ընթացքում և մարտական հերթապահություն իրականացնող զինծառայողների զոհվելու կամ հաշմանդամություն ստանալու դեպքում պետական ապահովագրական վճարի ավելացման ծրագրի վերաբերյալ:
Կուսակցության տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ կառավարության կողմից ներկայացված «Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» օրենքի նախագիծը կազմված է հրատապ` առանց խնդիրների և խնդիրների լուծման մեխանիզմների իրական բացահայտման:
««Առաքելություն» կուսակցությունը գտնում է, որ նախ անհրաժեշտ է բացահայտել, հաշվառել զոհված, վիրավոր զինծայաղների խնդիրները, որից հետո զբաղվել գումարների հավաքագրմամբ` բյուջետային միջոցների անբավարարության դեպքում, չբացառելով նոր հարկային բեռի ավելացումը: Ընդ որում, օրենքը պետք է վերաբերվի բոլոր զոհվածներին և վիրավորներին` առանց ժամկետային սահմանափակման:
Սակայն, հաշվի առնելով, որ կառավարությունը օրինագիծը խորհրդարանի քննարկմանն է ներկայացրել հրատապ ռեժիմով, և փաստացի որևէ առարկայական քննարկում տեղի չի ունենում նաև խորհրդարանում, հարցի մասնակի լուծման համար, «Առաքելություն» կուսակցությունը առաջարկում է օրենքն ընդունել 4-րդ հոդվածի փոփոխությամբ, համաձայն որի հատուցման գումարները կվճարվեն հատուցման այն դեպքերի համար, որոնք տեղի են ունեցել 2016 թվականի հունվարի 1-ից հետո, նախատեսված 2017 թվականի հունվարի 28-ի փոխարեն:
Նշվածը հնարավորություն կտա որոշ չափով մեծացնել վստահությունը ներդրվող համակարգի վրա` հաշվի առնելով, որ միանգամից փոխհատուցում կստանան Ապրիլյան պատերազմի 100-ից ավել մասնակիցներ:
Ժամկետի փոփոխությունը չի առաջացնի ծախսերի զգալի աճ, քանի որ 2016թ. ընթացքում զոհվածներին և վիրավորներին փոխհատուցում տալու համար անհրաժեշտ կլինի միանվագ մոտ 1,5 մլրդ դրամ, իսկ մեկ տարվա ընթացքում հիմնադրամի նվազագույն մուտքերը կկազմեն մոտ 5 մլրդ դրամ:
Կուսակցությունը պատրաստ է ներկայացնել համակարգի բարելավմանն ուղղված քայլերի ամբողջական և մանրամասն առաջարկ»,-ասված է կուսակցության քաղաքական խորհուրդի հայտարարության մեջ:
Հարակից հրապարակումներ`
- Պաշտպանության նախարարը հանդիպել է մտավորականության ներկայացուցիչների հետ
- Մարդիկ առցանց կարողանալու են հետևել հիմնադրամի բոլոր հոսքերին. ԿԲ պաշտոնյա
- Վիգեն Սարգսյան. «Ոչ, հնարավոր չեմ համարում, որ այս հարցը լուծվեր բյուջեի ծախսից»
- Ես պլանավորում եմ շատ ավելին վճարել հիմանդրամին, որովհետև հավատում եմ դրան. Վիգեն Սարգսյան
- Մեր օրենսդրությամբ ցանկացած հիմնադրամից կարելի է հաշվետվություն պահանջել. Վիգեն Սարգսյան
- ԱԺ-ում Վիգեն Սարգսյանը ներկայացրեց զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին նախագիծը
- Թեյլոր Սվիֆթը՝ 2016 թվականի ամենաբարձր վարձատրվող երգչուհի
- Վ. Սարգսյանը ՀՀ Նախագահին զեկուցել է զոհված զինծառայողների ընտանիքներին աջակցության ծրագրի մեկնարկի մասին
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան