Էդվարդ Մունկի «Աղջիկները կամրջին» կտավը վաճառվել է 54,5 միլիոն դոլարով
Նորվեգացի նկարիչ Էդվարդ Մունկի «Աղջիկները կամրջին» նկարը (1902 թ.) Նյու Յորքում կայացած Sotheby's-ի աճուրդում վաճառվել է 54,5 միլիոն դոլարով: Այս մասին գրում է ՏԱՍՍ-ը:
Կտավը նախապես գնահատվել էր 50 միլիոն դոլար: Նկարը, որը համարվում է նկարչի ստեղծագործական գործունեության մեջ առանցքային աշխատանքներից մեկը, 1996 թվականին վաճառվել էր 7,7 միլիոն դոլարով, 2008-ին՝ 30,8 միլիոնով:
Նորվեգացի նկարչի աշխտանքներից ամենաթանկը վաճառվել է «Ճիչ» (1893 թ.) կտավը. 2012-ին աճուրդում գնվել էր 119,9 միլիոն դոլարով:
Ժամանակակից արվեստի աճուրդում վաճառվել է նաև Պաբլո Պիկասոյի «Նկարիչն ու մոդելը» (1960 թ.) կտավը 12,9 միլիոն դոլարով: Նախնական գնահատվել էր 12-18 միլիոն: