Մարդիկ առցանց կարողանալու են հետևել հիմնադրամի բոլոր հոսքերին. ԿԲ պաշտոնյա
Կենտրոնական բանկի ֆինանսական համակարգի կարգավորման վարչության պետ Մհեր Աբրահամյանը «Երկրի հարցը» հաղորդման տաղավարում, խոսելով «ՀՀ պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» օրենքի նախագծի մասին, նշել է, որ Աբրահամյանը նշել է, որ ամեն ինչ արվել է, որ հիմնադրամի գործունեությունը պարզ և թափանցիկ լինի:
«Առցանց տարբերակով մարդիկ կարողանալու են տեսնել բոլոր մուտքերն ու հոսքերը: Հիմնադրամն առանձնացված է լինելու պետական բյուջեի ելքերից և մուտքերից, հարկերից և տուրքերից: Հաջորդ կարևոր գործոնը հիմնադրամի կառավարող Հոգաբարձուների խորհրդի ստեղծումն է: Այն բաղկացած է լինելու 7 անդամներից: Այնտեղ պետք է ներգրավված լինեն հանրության հնարավորինս լայն շերտերը ներկայացնող անձինք, ովքեր վստահություն են վայելում հասարակության շրջանում և կարող են վստահություն հաղորդել հիմնադրամի գործունեությանը»,-նշել է ԿԲ պաշտոնյան:
Ինչ վերաբերվում է վճարման չափը ըստ եկամտի չափի սահմանելու շուրջ քննարկումներին, ապա ԿԲ ֆինանսական համակարգի կարգավորման վարչության պետը նշել է, որ փորձ է արվել համակարգը հնարավորինս պարզ պահել. «Յուրաքանչյուր աշխատակից վճարելու է 1000 դրամ: Հակառակ պարագայում բարդանալու էր համակարգի վարչարարությունը, ինչը, ինքնին, ծախսատար է: Բացի այդ, գոյություն ունի հանրային բարիք հասկացությունը, պաշտպանությունը վերաբերվում է բոլորիս հավասարապես: Սահմանին կանգնած զինծառայողը պաշտպանում է բոլորիս հավասարապես»,-հավելել է Մ.Աբրահամյանը:
Լրահոս
Տեսանյութեր
Գրետա Թունբերգ. Երկերեսանիություն ու կեղծավորություն է, որ COP29-ը տեղի է ունենում Ադրբեջանում