Ահաբեկիչները գնդակոծել են Հալեպի դպրոցը
Հալեպում գրոհայինները գնդակոծել են դպրոցը: Երեխաներից որևէ մեկը չի տուժել: Արկն ընկել է դպրոցի բակում, որտեղ սովորաբար ամենաշատն են հավաքվում երեխաները: Այս մասին գրում է Ռիա նովոստին:
«Մենք խաղում էինք ուսուցչուհու հետ: Շատ ուրախ էինք և հանկարծ ռումբ է ընկնում»,- պատմել է աշակերտներից մեկը:
Դպրոցը գտնվում է կրակի գծի վրա, և գրոհայիններն արդեն մի քանի անգամ ականանետերով գնդակոծել են:
Դպրոցի տնօրենը խոստովանել է, որ աշակերտները հրաշքով են փրկվել:
«Մեզ մոտ սովորում է 2800 երեխա: Փառք Աստծո, որ վաղ ժամ էր և քիչ երեխաներ էին եկել: Եթե այդ պահին դասամիջոց լիներ՝ կլիներ աղետ»,- ասել է նա:
Ահաբեկիչները նպատակադրված գնդակոծում են ուսումնական հաստատությունները: Տեղի համալսարանը նույնպես հրթիռակոծվել էր:
Հարակից հրապարակումներ`
- Հալեպի հայաշատ Սուլեյմանիա թաղամասը հրթիռակոծության է ենթարկվել
- Հայտնաբերվել են օգոստոսին Հալեպում անհետացած հայ զինծառայողների մարմինները. «Արևելք»
- Հալեպում զինյալների կրակոցներից 15 մարդ է զոհվել
- Հրթիռակոծվել է Հալեպի «Համալսարանական համալիր»-ը, կան զոհեր. «Արևելք»
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան