ՀՊՏՀ-ում «հատուկ մրցանակ» է հանձնվել քառօրյա պատերազմի մասնակից Հարություն Բադալյանին
«ՀՊՏՀ լավագույն ուսանող-2016» անվանակարգին արժանացած բակալավրիատի և մագիստրատուրայի 30 ուսանողներ այսօր պարգևատրվել են «Լավագույն ուսանող» հուշամեդալով և պատվոգրով:
ՀԵՀ հասարակայնության հետ կապերի ծառայությունից տեղեկանում ենք, որ «ՀՊՏՀ լավագույն ուսանող-2015-2016» մրցանակաբաշխության «Հատուկ մրցանակով» պարգևատրվել է ՀՊՏՀ կառավարման ֆակուլտետի ուսանող, ապրիլյան քառօրյա պատերազմի մասնակից, «Մարտական խաչ» երկրորդ աստիճանի շքանշանի ասպետ Հարություն Բադալյանը:
ՀՊՏՀ ռեկտոր Կորյուն Աթոյանը շնորհավորելով երիտասարդական տոների առթիվ և նշել է. «Մեր համալսարանն անմասն չի մնացել տոնական միջոցառումներին: Մենք նախաձեռնել ենք մի շարք ծրագրերում, որոնց շարքում առանձնանում է այս մրցանակաբաշխությունը»:
Ռեկտորը հայտնել է, որ լավագույն ուսանողների ընտրության հարցում հաշվի են առնվել ուսանողների առաջադիմությունը և հասարակական ակտիվությունը:
Լուսանկարները՝ Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի կայքից:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան