Մարուքյանն առաջարկեց վաճառել ՊԵԿ-ի կառուցած շենքը և գումարներն ուղղել հիմնադրամին
Համակարգային փոփոխություն տեղի չի ունենում, ուղղակի միայն մարդիկ են փոխվում,-նման կարծիք հայտնեց ԱԺ պատգամավոր Էդմոն Մարուքյանը ԱԺ-ում իր ելույթի ընթացքում:
Նրա խոսքով, ՀՀ պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին նախագծի շուրջ բոլոր քննարկումները վստահության մասին են և այն մասին, թե՝ հնարավո՞ր է բյուջեից միջոցներ հատկացվեն:
«Պրոբլեմը կա, խնդիրը պետք է լուծել: Դրա համար երկու ճանապարհ կա՝ լուծել կամ հավաքագրվող միջոցների հաշվին, կամ էլ այն ճանապարհով, որն այսօր առաջարկում է պաշտպանության նախարարությունը»,-ասաց պատգամավորը:
Մարուքյանն ասաց, որ առաջարկներ ունի այդ վճարները բյուջեից հատկացնելու վերաբերյալ:
«Ես ուզում եմ կոնկրետ առաջարկով հանդես գամ: Երկար տարիներ բյուջեի միջոցները Հայաստանում անարդյունավետ ծախսվել են, հիմա մենք ունենք դրա արդյունքները: Հիմնադրամում առաջին տարվա ընթացքում հավաքագրվող գումարի չափը լինելու է 15 մլն դոլար: Առաջիկա 2-3 տարվա գումարի տեղը հիմա ասում եմ»,-ասաց Մարուքյանը:
Նա առաջարկեց վաճառել ՊԵԿ-ի կառուցած շենքը, որը հանձնվեց օրեր առաջ գույքի կառավարման վարչությանը:
«Եթե դա վաճառվի, գումարները կարող են ուղղվել այս հիմնադրամին: Դրան էլ գումարում ենք ոստիկանության արտաբյուջե գնացող միջոցները»,-ասաց Մարուքյանը:
Պատգամավորի ելույթն ամբողջությամբ՝ տեսանյութում:
Հարակից հրապարակումներ`
- Փաշինյանը կողմ կքվեարկի նախագծին
- Իմ իմանալով՝ Բիլ Գեյթսը չեն, որտեղի՞ց գեներալներին այդ աստղաբաշխական ունեցվածքը. Նաիրա Զոհրաբյան
- Բոլորս գիտենք, որ մեր պետությունը քյասիբ պետություն է. Սեյրան Սարոյան
- ԱԺ-ում Վիգեն Սարգսյանը ներկայացրեց զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին նախագիծը
- Վ. Սարգսյանը ՀՀ Նախագահին զեկուցել է զոհված զինծառայողների ընտանիքներին աջակցության ծրագրի մեկնարկի մասին
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան