Միքայել Մելքումյանն առաջարկում է բանակի համար միս գնել տեղական արտադրողից
ԲՀԿ-ական պատգամավոր Միքայել Մելքումյանն այսօր ԱԺ-ում առաջարկեց բանակի համար միս գնել տեղական արտադրողից:
«Ես հաշվարկել եմ և տեսել, որ 350-370 դրամի տարբերություն է տալիս Հնդկաստանից ներմուծած մսի համեմատ»,-ասաց տնտեսագետ պատգամավորը:
Նա հաշվարկել է նաև, որ դա կբերի երկրում խոշոր եղջերավոր անասուների բուծման զարգացմանը, գյուղատնտեսության ոլորտուշատ քաղաքացիների ներգրավմանը:
«Ամեն մի գնման հետևում ինչ-որ մարդ է եղել կանգնած: Եթե այդպես չի, դուք ասեք, որ այդպես չի: Եթե կա նման մարդ, ապա պետք է հանենք»,-ասաց Մելքումյանը, ավելացնելով, որ հակառակ դեպքում ամեն մի «լավ նախագիծ տորպեդահարվելու է»:
Մելքումյանն ասաց՝ շատ հարցեր ունի, երկար խոսել չի ցանկանում: Նա խոսքով, այս գործում ամենակարևորը թափանցիկությունն է, անկեղծությունը, բոլոր խաղաքարտերը բացելը:
Մելքումյանի ելույթն ամբողջությամբ՝ տեսանյութում:
Հարակից հրապարակումներ`
- Շուշան Պետրոսյան. Մենք հաշմանդամ, զոհված զինծառայողների ընտանիքների առաջ պարտք ունենք
- Մարուքյանն առաջարկեց վաճառել ՊԵԿ-ի կառուցած շենքը և գումարներն ուղղել հիմնադրամին
- Փաշինյանը կողմ կքվեարկի նախագծին
- Իմ իմանալով՝ Բիլ Գեյթսը չեն, որտեղի՞ց գեներալներին այդ աստղաբաշխական ունեցվածքը. Նաիրա Զոհրաբյան
- Վիգեն Սարգսյան. «Ոչ, հնարավոր չեմ համարում, որ այս հարցը լուծվեր բյուջեի ծախսից»
- ԱԺ-ում Վիգեն Սարգսյանը ներկայացրեց զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին նախագիծը
- Վ. Սարգսյանը ՀՀ Նախագահին զեկուցել է զոհված զինծառայողների ընտանիքներին աջակցության ծրագրի մեկնարկի մասին
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին