Արամ Ոսկանյան. «Ֆեդերացիայի հետ դեռ չեմ զրուցել»
Հայաստանի մինչև 19 տարեկանների հավաքականը Եվրոպայի 2017 թ. առաջնության որակավորման փուլի 7-րդ խմբի մրցաշարի երրորդ տուրում այսօր 0:4 հաշվով զիջեց հունգարացիներին: Հանդիպումից մեր ընտրանու գլխավոր մարզիչ Արամ Ոսկանյանը նշել է, որ առայժմ չի կարող խոսել հետագայի մասին, քանի որ օչ պայմանագրի ժամկետը լրանում է նոյեմբերի վերջին:
«Ֆեդերացիայի հետ դեռ զրույց չեմ ունեցել: Անկեղծ ասած` հիասթափված եմ, քանի որ մենք իրոք արժանի չէինք այսպիսի ճակատագրի: Իհարկե, մենք տանն էինք խաղում, դա մեզ մոտիվացիա էր տվել, բայց, ամեն դեպքում, կարգը մնում է կարգ: Ես պարզապես վստահ եմ, որ կան մի քանի ֆուտբոլիստներ, ովքեր կհամալրեն Հայաստանի Մ-21 տարեկանների հավաքականը: Ցանկանում ենք արդյունք, բայց իրականում դա շատ դժվար է ստանալ: Մենք պետք է ֆուտբոլիստներ պատրաստենք մյուս հավաքականի համար»,-ասաց Ոսկանյանը:
Հավաքականի մարզիչը նշեց, որ նման կարգի մրցաշարերը Հայաստանում անցկացնելը դրական ազդեցություն է ունենում ֆուտբոլիստների վրա:
«Սա ամենադրական բանն էր մեզ համար: Ես խոսել եմ բոլոր պատվիրակների հետ, նրանք շատ գոհ էին կազմակերպչական աշխատանքներից: Դա ֆեդերացիայի և հանդիսատեսի շնորքն է: Ինչպես գիտենք, եվրոպական հանդիպումներ «Բանանցի» մարզադաշտում թույլ չի տրվում անցկացնել, բայց այս օրերին այնտեղ հանդես եկան Շվեյցարիայի և Իտալիայի ընտրանիները: Դա շատ լավ է թե՛ ակումբի, և թե՛ մեր ֆուտբոլի համար»,- ասաց նա:
Լրահոս
Տեսանյութեր
ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում