Աշխարհի չեմպիոնության մրցախաղում ուժերը դեռ հավասար են
Նյու Յորքում կայացել է շախմատի աշխարհի չեմպիոնության մրցախաղի Մագնուս Կարլսեն – Սերգեյ Կարյակին մենամարտի 3-րդ տուրը։ Խաղը տևել է 7 ժամ, որի ընթացքում խաղացվել է 78 քայլ։
Ինչպես տեղեկացնում է armchess.am-ը, պայքարը եղել է բավականին լարված, միևնույն ժամանակ հետաքրքիր և անսպասելի։ Խաղացվել է իսպանական պարտիայի անտիբերլինյան տարբերակը։
7 ժամ տևած պայքարից հետո կողմերն ի վերջո համաձայնվել են կիսել միավորը: 3 տուրից հետո հաշիվը հավասար է՝ 1․5-1․5։
Լրահոս
Տեսանյութեր
ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում