Հայաստանի Մ19 հավաքականը 4 անպատասխան գնդակ ընդունեց
Քիչ առաջ ՀՖՖ Տեխնիկական կենտրոնի՝ Ֆուտբալի ակադեմիայի մարզադաշտում, ավարտվեց Եվրոպայի մինչև 19 տարեկանների 2017 թ. առաջնության ընտրական 7-րդ խմբի մրցաշարի երրորդ տուրի հանդիպումը Հայաստանի և Հունգարիայի մինչև 19 տարեկան հավաքականների միջև:
Հունգարիայի հավաքականը հաղթեց 4:0 հաշվով: Հաշիվը 18-րդ րոպեին բացեց Դոմինիկ Սոբոսլայոն, 25-րդ րոպեին իր թիմի առավելությունը կրկնապատկեց Բենցե Բիրոն, 87-րդ րոպեին աչքի ընկավ Մարկ Կլեյսը, իսկ 3 րոպե անց հանդիպման վերջնական հաշիվը ձևակերպեց Լևանտե Սաբոն:
Հայաստանի հավաքականը հանդես եկավ հետևյալ կազմով`
1. Մարկ Գրիգորյան
2. Էդգար Գրիգորյան
3. Հայկ Սարգսյան
4. Հովհաննես Նազարյան
5. Էմիլ Ղուկասյան
7. Հայկ Գալստյան
9. Էրիկ Պետրոսյան
11. Հովհաննես Հարությունյան (17.Դավիթ Բաղդասարյան, 69)
13. Պետրոս Տեր-Պետրոսյան (8. Արթուր Նադիրյան, 64) 15. Էդգար Մովսեսյան (10. Հրաչիկ Գևորգյան, 80)
18. Վահան Բիչախչյան: