«Բոլորս Մամիկոն Ասլանյան ենք». ՀՀԿ-ն Վանաձորում հանրահավաք է անելու. «Հրապարակ»
«Հրապարակ»-ի տեղեկություններով, Վանաձորում ՀՀԿ-ն պատրաստվում է հանրահավաք կազմակերպել, որը կներկայացվի իբրև «ինքնաբուխ հավաք»՝ «բոլորս Մամիկոն Ասլանյան ենք» կարգախոսով։ Հավաքը կլինի «Լուսավոր Հայաստանի» դեմ։
«Մասնակիցներն ամոթանք կտան ընդդիմադիրներին ու հատկապես ավագանու «ԼՀ» անդամներին՝ նիստը բոյկոտելու որոշման համար, ինչի պատճառով ՏԻՄ ընտրություններից հետո քաղաքապետի պաշտոնում ընտրված Մամիկոն Ասլանյանը հնարավորություն չի ստանում աշխատելու, հաստատելու քաղաքի բյուջեն և այլն»,-գրել է թերթը։
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին