Արցախում անց է կացվել Ռոբերտ Աբաջյանի հիշատակին նվիրված հուշամրցաշար
Ստեփանակերտի թիվ 6 դպրոցի մարզադահլիճում անց է կացվել «ArmFighting Selection-22» ընդհանուր մենամարտերի մրցաշար, որը նվիրված էր Արցախի հերոս, «Ոսկե արծիվ» շքանշանի ասպետ Ռոբերտ Աբաջյանի հիշատակին:
Ինչպես տեղեկացնում է «Արցախպրեսը», հուշամրցաշարին մասնակցել են մասնակցել են Ստեփանակերտի, Երևանի, Գավառի, Էջմիածնի և Սպիտակի մարզիկները:
Հուշամրցաշարին ներկա էր նաև պրոֆեսիոնոլ «Արմֆայթինգ» ընդհանուր մենամարտերի ֆեդերացիայի նախագահ, ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի խորհրդական Հայկ Ղուկասյանը, ով նշել է, որ ՀՀ տարբեր քաղաքներում և գյուղերում անց են կացրել նմանատիպ միջոցառումներ, և Ստեփանակերտն էլ բացառություն լինել չի կարող:
«Այս անգամ որոշեցինք, որ այս մրցաշարը կազմակերպենք Ստեփանակերտում, որպեսզի այն խթան լինի մատաղ սերնդի համար, որպեսզի տեսնելով այս միջոցառումը`ցանկություն ունենան մարզվել այս մարզաձևով: Սա այն մարզաձևն է, որը կարողանում է մարզիկին ավելի մոտեցնել բանակին ու ինքնապաշտպանությանը: Այսպիսի մարզիկները կարող են հետագայում դիրքերում ու խրամատներում իրենց ավելի ուժեղ ու անպարտ զգալ: Մենք նաև ուզում ենք բացահայտել արցախցի լավագույն մարզիկներին, որոնք Եվրոպայի և աշխարհի առաջնություններում ոսկե մեդալներ կարող են նվաճել»,- ասել է Ղուկասյանը:
Մրցաշարում հաղթող ճանաչված մարզիկները պարգևատրվել են պատվոգով, մեդալով և գավաթով: Ի դեպ` Արցախը ներկայացնող 13 մարզիկներից 10-ը հաղթել են:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան