Ռունին լքել է Անգլիայի հավաքականի ճամբարը
Անգլիայի ֆուտբոլի ազգային հավաքականի և «Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Ուեյն Ռունին լքել է ընտրանու ճամբարը և չի մասնակցի Իսպանիայի հավաքականի հետ կայանալիք ընկերական հանդիպմանը:
Ինչպես տեղեկացնում է «Sport Express»-ը, ֆուտբոլիստը ծնկի վնասվածքի պատճառով բաց է թողել ընտրանու նախախաղային մարզումը, իսկ հետագա բուժզննումը ցույց է տվել, որ վնասվածքը շատ ավելի լուրջ է, քան ենթադրվում էր:
Հավելենք, որ Անգլիա-Իսպանիա ընկերական հանդիպումը կկայանա այսօր երեկոյան` Լոնդոնի «Ուեմբլի» մարզադաշտում:
Լրահոս
Տեսանյութեր
ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում